21/02/2024 12:49
Մարզպետը հարցը բարձրացրել է համապատասխան կառույցներում. նա հիմա գալիս է այստեղ. Մարտունու համայնքապետ
Արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։ Այս օրենքի դեմ բողոքում են Գեղարքունիքի մարզի բնակիչները։ Նրանք ճանապարհ են փակել։
Այնտեղ է նաև Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը։
Նա լրագրողներին տեղեկացրել է, որ հարցը բարձրաձայնված է, մարզպետը համապատասխան կառույցներին տեղեկացրել է.«Հիմա հարցը քննարկման փուլում է։ Ժողովրդի մի մասը դրա մասին տեղեկացված է։ Ժողովուրդը պահանջում է մարզպետին։ Մարզպետն արձակուրդի մեջ է, բայց հիմա գալիս է այստեղ, ճանապարհին է»։