21/02/2024 11:18
Դատախազությունը ՀՀ-ի հարցմամբ Մոսկվայում ադրբեջանցու ձերբակալության մասին պաշտոնական տեղեկության չի տիրապետում
Տեղեկությունը, թե Հայաստանի հարցմամբ՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին, ՀՀ դատախազությունից չեն հաստատում։
«Դատախազությունը նման պաշտոնական տեղեկության չի տիրապետում», - Aysor.am-ին ասացին ՀՀ դատախազությունից։
Նշենք, որ, ըստ տեղեկույթունների, ադրբեջանցի բլոգերը, ով 2020 թվականին Արցախում հայ մարդու էր գլխատել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման է ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանից։
Նաև նշվում է, որ նա 2020թ հուլիսին իր հայրենակիցներին կոչ էր արել հարձակվել հայերի վրա Մոսկվայում և այլ վայրերում։