21/02/2024 13:15
Ադրբեջանցի մարզիչ Քյամիլ Զեյնալլին միջպետական հետախուզման մեջ է՝ սպանության մեղադրանքով. ՆԳՆ
Ադրբեջանցի մարզիչ Քյամիլ Զեյնալլին միջպետական հետախուզման մեջ է՝ սպանության մեղադրանքով. Aysor.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
Նշենք, որ ադրբեջանցի բլոգերը, ով 2020 թվականին Արցախում հայ մարդու էր գլխատել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման էր ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանից։
Նաև նշվում է, որ նա 2020թ հուլիսին իր հայրենակիցներին կոչ էր արել հարձակվել հայերի վրա Մոսկվայում և այլ վայրերում։
Ըստ ադրբեջանական լրատվականների, Քյամիլ Զեյնալլիին մեղադրանք է առաջադրվել հանցագործություններ՝ մարդկության դեմ, պատերազմական հանցագործություններ հովանավորող անձի դեմ, պատերազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով, վարձկանների հավաքագրում, բռնաբարություն հոդվածներով։
Դատավարությունը տեղի կունենա վաղը։