21/02/2024 15:41
Ադրբեջանի կառավարության ջանքերով՝ ազատ է արձակվել ՀՀ-ի պահանջով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչ Քանիլ Զեյնալլին
ՀՀ-ի պահանջով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչ Քանիլ Զեյնալլին ազատ է արձակվել Ադրբեջանի կառավարության ջանքերով. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նա կվերադառնա Բաքու։
Հիշեցնենք, որ վերջինիս նկատմամբ սպանության մեղադրանքով միջպետական հետախուզում է հայտարարված։
Նշենք, որ ադրբեջանցի բլոգերը, ով 2020 թվականին Արցախում հայի էր գլխատել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման էր ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանից։
Նա 2020թ հուլիսին իր հայրենակիցներին կոչ էր արել հարձակվել հայերի վրա Մոսկվայում և այլ վայրերում։