21/02/2024 20:16
Եվրամիությունը և Հայաստանը ցանկանում են ձևավորել նոր գործընկերության ժամանակացույց․ Մակրոն
Ֆրանսիան կշարունակի վճռականորեն աջակցել Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Փարիզում ընթացող համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Այստեղ նույնպես արձանագրում ենք առաջընթաց՝ ի նպաստ ինքնիշխանության և տոկունության ներդրած մեր ընդհանուր ռազմավարական շահերի»,- ասաց Մակրոնը։
Նրա կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում ամրապնդվել է։
«Հայաստանը նույնպես պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից։ Եվրամիությունը և Հայաստանը ցանկանում են նոր գործընկերության ժամանակացույց»,- ասաց Էմանուել Մակրոնը։