21/02/2024 10:58
ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման կարգը կփոխվի
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակված դատավորի համար կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափից ու հավելավճարի ընդհանուր գումարից:
Սույն օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում դատական համակարգում դատավորի կենսաթոշակի հաշվարկման կարգը կդառնա միասնական բոլոր ատյանների դատավորների համար: