21/02/2024 12:13
Կառավարությունը Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ հրաշագործ ուղղափառ եկեղեցու վերակառուցման համար մրցույթ է հայտարարել
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր առավոտյան՝ երկար սպասված լուրը․ Հայաստանի կառավարությունը մրցույթ է հայտարարել Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ հրաշագործ ուղղափառ եկեղեցու վերակառուցման համար։ Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանյան շինարարական ընկերությունները։ Ծրագրի արժեքը կազմում է 175 000 000 դրամ (մոտ կես միլիոն դոլար)։ Դիմելու վերջնաժամկետն է մարտի 21-ը»։