21/02/2024 20:27
Փաշինյանը հույս հայտնեց, որ Մակրոնը սեպտեմբերին կայցելի Հայաստան
Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ընթացող համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ Էմանուել Մակրոնը սեպտեմբերին կայցելի Հայաստան։
«Այս տարի լրանում է Շառլ Ազնավուրի 100-ամյակը, և ես հույս ունեմ, որ սեպտեմբերին Երևանում մենք միասին կմասնակցենք Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա-համերգին։
Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել իմ հրավերը՝ պետական այցով Հայաստանի Հանրապետություն այցելելու»,- դիմելով Ֆրանսիայի նախագահին՝ ասաց Փաշինյանը։