21/02/2024 15:48
Ռուսաստանը չի կարողացել կանխել Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպը. Արմեն Գրիգորյան
Ռուսաստանը չի կարողացել կանխել Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«ԵՄ-ն այնտեղ հասանելիություն չունի, միայն Ռուսաստանն է ու չի կարողացել կանխել»,- ասաց նա։
ԱԽ քարտուղարը համոզված է, որ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը կայունության դերակատարություն ունի։
«Մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը ու շարունակելու ենք աջակցել»,- ընդգծեց Գրիգորյանը։