21/02/2024 09:40
«Հրապարակ». Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ազատման հարցն է առաջ եկել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու շաբաթ առաջ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանն ազատվեց պաշտոնից, սակայն մինչ օրս նշանակում չի արվել։ Մեր աղբյուրները հայտնում են, որ որոշված է եղել նշանակել ֆինվարչության պետ Վիլեն Արևշատյանին, սակայն գործը գլուխ չի եկել, որովհետև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի ազատման հարցն է առաջ եկել:
Առաջիկա օրերին նա կնշանակվի քաղաքաշինության և հողի վերահսկողության` ԳԱՍԿ-ի պետ: Կստացվի, որ Ավինյանի մի մերձավորին փոխարինեց մեկ այլ մերձավոր: Իսկ Կենտրոնի թաղապետ կնշանակվի մարքեթինգային ընկերության հիմնադիր Պետրոս Պետոյանը, ով Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերներից է։ Վերջինս ջերմ հարաբերություններ ունի նախկինների, մասնավորապես՝ Գագիկ Խաչատրյանի որդիների հետ»։