21/02/2024 12:09
Վան Պողոսյանը կներկայացնի Հայաստանը կիբերֆուտբոլի eEURO 2024 խմբային փուլում
Կիբերֆուտբոլի UEFA eEURO 2024-ի խմբային փուլում Հայաստանը կներկայացնի Վան Պողոսյանը (Blame33): Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ որակավորման փուլում հաղթելով 34 կիբերմարզիկների հետ պայքարում՝ նա իրավունք է ստացել կիբերֆուտբոլի մրցաշարում ներկայացնելու Հայաստանը։
ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հաջողություն է մաղթել Հայաստանի ներկայացուցչին՝ գալիք մրցելույթներում։
Խմբային փուլում Հայաստանը հայտնվել է F խմբում, որտեղ Վան Պողոսյանը մրցելու է Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Լիտվան, Նորվեգիան և Իսլանդիան ներկայացնող կիբերմարզիկների հետ։