21/02/2024 09:56
«Հրապարակ». 138 հոգի պատրաստ է մեքենայի գոլդ համարի համար նվազագույնը 50 հազար դոլար վճարել
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 23-ին կկայանա զրոներով պետհամարանիշների աճուրդը, որի նախնական գինը 20 մլն դրամ է։ Այս պահին գնման հայտ է ներկայացրել 138 մարդ՝ հայտնում են ՆԳ նախարարությունից։ Այսինքն՝ 138 հոգի պատրաստ է մեքենայի գոլդ համարի համար նվազագույնը 50 հազար դոլար վճարել:
Հիշեցնենք, որ հատուկ բացված կայքում քվեարկություն են անում, և ամենաշատ հավանություն ունեցող համարանիշները դրվում են աճուրդի։ ՆԳՆ-ից փոխանցեցին, որ աճուրդին մասնակցելու են այն քաղաքացիները, որոնք վճարել են կանխավճար` 1 մլն դրամ։ Աճուրդը տևելու է 3 օր»։