21/02/2024 15:55
Հայաստանն իր համար անվտանգության երաշխիքներ է փնտրում. ԱԽ քարտուղարի արձագանքը՝ ռուսական կողմին
Հայաստանը տատանումներ չի կատարում, այս մասին հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով ռուսական կողմից հնչող մեղադրանքներին։
«Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը, ու դա կատարում ենք ամբողջողվին բաց»,- նշեց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանի դիվերսիֆիկացիան ներառում է ոչ միայն Արևմուտքը, այլև՝ Հնդկաստանն ու մի շարք այլ երկրներ։
«Տեսնելով, որ մինչև 2020-2022 թվականներն այն անվտանգային համակարգը, որի մաս է կազմում ՀՀ-ն ու որն ընդհանրապես չի աշխատում, Հայաստանն իր համար անվտանգության երաշխիքներ է փնտրում, ու շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները»,- ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, թե այս ուղղությամբ Հայաստանն իրագործելու է բոլոր նպատակները։
ԱԽ քարտուղարն ասաց, թե ռուսական կողմի հայտարարություններին լավագույն գնահատականը տվել է հայ հանրությունը։