21/02/2024 17:00
Ռուսական կողմին պետք է հարցնել՝ ինչու է մեր մուտքն արգելվել Ներքին Հանդ․ Այդ հարցով պետք է Հայաստանը զբաղվի․ Մարկուս Ռիտեր
Մեր առաքելությունը կարող է այցելել Հայաստանի ամբողջ տարածք, բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը Ռուսաստանի ԱԴԾ-ի պատասխանատվության գոտում է գտնվում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
Հարցին, թե որն է ԵՄ դիտորդներին Ներքին Հանդ չթողնելու հիմնավորումը, նա պատասխանեց․ «Ի սկզբանե մենք չէինք բացառում, որ կարող են խնդիրներ լինել Ներքին Հանդ մտնելու հետ կապված։ Այս հարցը պետք է տալ ռուսական կողմին։ Մենք Հայաստանում հյուրի կարգավիճակում ենք գտնվում, նշված հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետև մենք չենք շփվում Հայաստանում տեղակայված ռուսական ուժերի հետ»։