21/02/2024 18:47
70%-ը կողմ է Ռուսաստանի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը․ Ուկրաինայում սոցհարցում է անցկացվել
Ուկրաինացիների ավելի քան 70%-ը կողմ է Ռուսաստանի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, այդ մասին են վկայում Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները։
«Ուկրաինացիները կողմ են բանակցային պրոցեսին։ 2022 թվականին դրան կողմ է արտահայտվել հարցվածների 59%-ը, իսկ 2024 թվականի փետրվարին 72%-ը այն կարծիքն է հայտնել, որ պատերազմը դադարեցնելու համար Ուկրաինան պետք է դիվանագիտական ճանապարհ փնտրի»,- նշված է սոցիոլոգիայի ինստիտուտի կայքում, որտեղ հրապարակվել են հարցման արդյունքները։
Սոցհարցումն անցկացվել է 2024 թվականի փետրվարի 5-10-ը։