22/02/2024 10:46
Փոքր Մասրիկում դանակահարել են երկու եղբայրների, որոնցից մեկը մահացել է. Մանրամասներ
ArmLur.am-ը գրել էր, որ Վարդենիսի հիվանդանոց են տեղափոխվել երկու եղբայրներ` դանակահարված, որոնցից մեկը պայմանագրային զինծառայող է։ Բժիշկներին չի հաջողվել փրկել դանակահարված պայմանագրային զինվորի եղբոր կյանքը։
Դեպքը տեղի է ունեցել Փոքր Մասրիկում։
Փոքր Մասրիկի վարչական ղեկավար Սարգիս Նշանյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե դեպքի մանրամասներին շատ չի տիրապետում։
«Միայն գիտենք, որ վիճաբանություն է եղել, եղբայրները տրամադրված չեն եղել, որ պետք է գնան ու կռիվ անեն, 40 տարեկան տղա են, դեռ մի անգամ կռիվ արած չկան, գնացել են, որ խոսեն, հասկանան, թե ինչ է եղել, չեմ տիրապետում՝ էլ ինչ է եղել, Քննչական կոմիտեն երևի հետո կհրապարակի»,- ասաց Նշանյանը։
Նրա խոսքով՝ երբ եղբայրները մեքենայից իջել են, միանգամից դանակահարել են նրանց, սկզբում՝ մեծ եղբորը, հետո՝ մյուսին։
Փոքր Մասրիկի վարչական ղեկավարն ասաց, որ դանակահարողը Արփունք գյուղից է։
Սարգիս Նշանյանը հայտնեց նաև, որ պայմանագրային զինծառայողին վիրահատել են, կտեղափոխեն պալատ։