22/02/2024 20:07
«Ցանկանում էին կեղծ մեղադրանք առաջադրել ինձ, ինչը չստացվեց»․ Սամվել Շահրամանյանի անվտանգության աշխատակիցն ազատ է արձակվել
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հասարակական հիմունքներով անվտանգության հարցում աջակցություն ցուցաբերող Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել։
«Աշոտ Դանիելյանին մեղադրանք չի առաջադրվել, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում չի կայացվել։ Այն արարքը, որի կատարման մեջ նա կասկածվում էր՝ թմրանյութեր պահելը, դրանք ապօրինի իրացնելը, չի հաստատվել»,- այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Դանիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Աշոտ Դանիելյնը ևս կարճ ուղերձ հղեց ուղիղ եթերից՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին իր ճակատագրով ու ովքեր ի սկզբանե գիտեին, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է։
«Ցանկանում էին կեղծ մեղադրանք առաջադրել ինձ, ինչը չստացվեց»,- ասաց Դանիելյանը։