22/02/2024 11:15
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են հաղթանակով վերադարձած ծանրամարտիկներին․ Լուսանկարներ
Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բազմաթիվ երկրպագուներ դիմավորել են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած Հայաստանի հավաքականի թիմին:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Սոֆիայում Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում նվաճել է 10 մեդալ` 4ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե։
Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոն դարձան Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Հակոբ Մկչտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (109+ կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) Սիմոն Մարտիրոսյանը (109+ կգ) նվաճեցին արծաթե մեդալ, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ)` բրոնզե մեդալ։