22/02/2024 18:10
Պետք է փորձենք մաքսիմալ օգտագործել BOGG-ի պոտենցիալը․ Փորձագետ (Տեսանյութ)
«Եթե Ամերիան դառնա BOGG-ի անդամ, անուղղակիորեն մի քայլ առաջ կգնա միջազգային կապիտալի շուկաներին հասանելիություն ապահովելու տեսանկյունից։
Ի՞նչ է դա տալիս։
Փողը աշխարհում շատ է, մարդիկ չգիտեն՝ որտեղ ներդնել։ Այդ ազատ փողը հոսում է միջազգային ֆինանսական կենտրոններ՝ Լոնդոն, Նյու Յորք, Տոկիո և այլն։ BOGG-ն ցուցակված է Լոնդոնի բորսայում, նշանակում է՝ հասանելիություն ունի էժան փողին։ Այսպիսով կարողանում է այդ փողը ներգրավել և բաշխել ըստ ոլորտների»,- անդրադառնալով Ամերիաբանկի և BOGG-ի միջև հավանական գործարքին՝ «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։
«Եթե Հայաստանում կարիք լինի ավելացնելու ֆինանսավորման ծավալները, BOGG-ն հնարավորություն ունի էժան փող բերել։ Ամերիան էլ իր հերթին, բացի էժան վարկեր տալուց, կարող է ուղղակի ներդրումներ անել տնտեսության մեջ»,-նշել է Սարոյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում