22/02/2024 12:22
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը շուտով կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն առաջիկայում կայցելի Հայաստան։
«Առաջիկայում ես կգնամ Հայաստան՝ խորհրդարանականների և արտադրողների մեծ պատվիրակության գլխավորությամբ։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը գնում է Հայաստան»,- ասել է Լեկորնուն RTL ռադիոյի եթերում։
Նրա խոսքով՝ Հայաստանը կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ, այդ թվում՝ ինքնիշխանության և սահմանների պաշտպանության հարցերի՝ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ։
«Մեր պարտականությունն է օգնել Հայաստանին, մասնավորապես, մեծացնել նրա պաշտպանական ներուժը»,- նշել է նա։
Ըստ Լեկորնուի՝ խոսքը վերգետնյա պաշտպանության և զրահատեխնիկայի մասին է, բայց «զուտ պաշտպանական նպատակներով»: