22/02/2024 17:11
Ժոզեպ Բորելի այցը Հայաստան օրակարգում է. Երևանը ողջունում է այն. ՀՀ ԱԳՆ
Օրակարգում կա ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի այց Հայաստան, որն, իհարկե, ողջունվում է ՀՀ կողմից, Aysor.am-ին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ինչպես հայտնել ենք, մենք ուսումնասիրում ենք ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները: Այցի կոնկրետ ժամկետների մասին կտեղեկացնենք դրան ավելի մոտ ժամանակահատվածում», - ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել էր, որ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան։
«Կարծում եմ, որ նրա ներկայությունը ողջունելի կլինի, այս մասին նա հայտնել է անցյալ շաբաթ՝ ԱԳՆ-ին», - ասել էր նա։