22/02/2024 10:07
Մակունցն անդրադարձել է ՀՀ մարտահրավերներին ու սպառնալիքներին
Ս․թ․ փետրվարի 20-ին Վաշինգտոնի միջկառավարական մասնագիտական խմբի կողմից կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ դեսպան Լիլիթ Մակունցի։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Բացման խոսքով է հանդես եկել և դեսպանին ներկայացրել խմբի նախագահ Նելսոն Գարսիան, որից հետո ելույթ է ունեցել դեսպան Մակունցը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի Հանրապետության մարտահրավերներին ու սպառնալիքներին, և թե որքանով է կարողանում ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը հասցեագրել դրանք։
Դեսպանն առանձնակի շեշտել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը՝ առանձնացնելով ժողովրդավարական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով համագործակցությունը։ Դեսպան Մակունցն անդրադարձել է նաև հայ-ամերիկյան երկկողմ խորացող հարաբերությունների հեռանկարին և պատասխանել ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին։