22/02/2024 10:36
Միլլեր. ԱՄՆ-ն կշարունակի խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղ համաձայնագրի հասնելու համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մոտ է, և երկու երկրների ղեկավարներին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ նա կոչ է արել հարթել դեռևս առկա մի քանի խնդիրները, ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ լրագրողների համար հերթական ճեպազրույցում։
«Եվ մենք կշարունակենք խրախուսել այս երկրներին՝ խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Ես գիտեմ, որ երկու առաջնորդները երկկողմ հանդիպել են Մյունխենում, և այդ պատճառով մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը՝ համաձայնության հասնելու համար», - ասել է Միլլերը: