22/02/2024 20:47
ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան նույն թեկնածուին են տեսնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կողմ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԹ արտաքին գործերի նախարարությանը։
Ավելի վաղ էլ Politico պարբերականն էր գրել, որ ԱՄՆ-ն նույնպես սատարում է Ռյուտեին։
2023 թվականին Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկել էր պաշտպանության նախկին նախարար Բեն Ուոլեսի թեկնաածությունը, սակայն նա հայտարարել էր, որ չի մասնակցի ՆԱՏՕ-ն գլխավորելու մրցավազքին՝ ԱՄՆ-ի աջակցության բացակայության պատճառով, իսկ հետո էլ հրաժարական էր տվել։
Յենս Ստոլտենբերգը, ով գլխավորում է ՆԱՏՕ-ն 2014 թվականից և պետք է այս պաշտոնը լքեր 2022 թվականին, ավելի վաղ հայտարարել էր, որ կշարունակի հանդես գալ որպես դաշինքի գլխավոր քարտուղար՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։