22/02/2024 12:13
Մենք ունենք մի «խելագար շանորդի», ինչպես Պուտինը. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում նախընտրական փակ միջոցառմանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «խելագար շանորդի». այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան լրագրողական համայնքին։
Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ միջուկային հակամարտության վտանգը միշտ կա, բայց մարդկությանը սպառնացող գոյաբանական սպառնալիքը մնում է կլիման:
«Կլիման վերջին էկզիստենցիալ սպառնալիքն է: Մենք ունենք մի խելագար շանորդի, ինչպես Պուտինը և մյուսները, և միշտ պետք է անհանգստանանք միջուկային հակամարտությունից, բայց մարդկության գոյաբանական սպառնալիքը կլիման է»,- ասել է Բայդենը: