23/02/2024 09:29
Հայաստանն, ըստ էության, սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Հայաստանն, ըստ էության, սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում։
«ՀԱՊԿ-ը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021, 2022 թվականներին, և դա չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Այդ հետևանքն այն է, որ մենք այսօր գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի կազմակերպություններում: Վաղը ինչ կլինի, վաղը կերևա», - հայտարարել է Փաշինյանը: