23/02/2024 15:03
Հայաստանի խաղաղության վիճակը գնահատվում է «միջին»
«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերության Ռազմական հզորության վարկանիշում 145 երկրի շարքում Հայաստանը զբաղեցնում է 94-րդ տեղը. 2022 թվականին Հայաստանը 97-րդն էր 140 երկրից, այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։
Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի կողմից հրապարակվող Խաղաղության համաշխարհային ցուցիչում 163 երկրից Հայաստանը 66-րդն է՝ 2022 թվականի զեկույցի 83-րդ տեղի համեմատ:
Այս ցուցանիշով Հայաստանն առաջատարն է հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ Ռուսաստան և Եվրասիա տարածաշրջանում 2-րդը:
Հայաստանի խաղաղության վիճակը գնահատվում է «միջին»: