23/02/2024 16:31
Ատեստավորման գործընթացին մասնակցել է շուրջ 5800 զինծառայող
Ատեստավորման գործընթացին մասնակցել է շուրջ 5800 զինծառայող, այս մասին նշված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։
Ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվելու է 205 000-ից 470 000 դրամի չափով, ինչի արդյունքում որոշ դեպքերում ընդհանուր դրամական բավարարումը գրեթե կրկնապատկվելու է։
Պետական սահմանի պահպանության համակարգի կատարելագործման ուղղությամբ 2023 թվականի ընթացքում կահավորվել և ավարտին են հասցվել 9 կառավարման կետեր:
Ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով 2023 թվականի ընթացքում շարունակվել են նոր տեղակայման վայրերի կառուցման աշխատանքները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում:
Բարձրացվել են ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովության չափերը, սահմանվել է առաջադիմությամբ պայմանավորված դրամական ապահովության չափերի ավելացման բանաձևը:
«Մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 541 զինծառայող: 78 շահառուի հատկացվել է բնակարանի գնման վկայագիր, որոնցից 40 զինծառայող արդեն ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն: