23/02/2024 20:48
ԱՄՆ դեսպանը Հայաստանում միջոցառման է մասնակցել՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության երկրորդ տարելիցի կապակցությամբ և քաղաքական հայտարարություն արել
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում գրառում է արվել․
«Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման երկրորդ տարելիցի կապակցությամբ դեսպան Քվինը, դիվանագիտական կորպուսի գործընկերների հետ, հանդիպեց Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ․ Լոբաչի հետ, ինչպես նաև մասնակցեց Ուկրաինայի դեսպանատան կողմից կազմակերպված ոգեկոչման միջոցառմանը: Միացյալ Նահանգներն Ուկրաինայի կողքին է և շարունակում է աջակցել ուկրաինացի ժողովրդի՝ խաղաղ և ազատ ապրելու իրավունքին»։
Հրապարակվել են նաև լուսանկարներ