23/02/2024 15:46
«Հայաստանը Ֆրանսիայից արված հայտարարություններով անհարգալից վերաբերմունք է դրսևորում Գերմանիայի ջանքերի նկատմամբ»․ Ադրբեջանի ԱԳՆ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանին ուղղված «անհիմն մեղադրանքները միտումնավոր լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և նպատակ ունեն հերթական անգամ խաթարելու խաղաղ գործընթացը». hայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ ղեկավարների վերջին հանդիպումից հետո, Հայաստանի նման հայտարարությունները և որպես վայր Ֆրանսիայի ընտրությունը, Հայաստանի կողմից Գերմանիայի ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, որը համարվում է խաղաղ գործընթացի վրա Ֆրանսիայի շարունակական բացասական ազդեցության ցուցանիշ»,- ասվում է հաղորդագրությունում։