23/02/2024 11:01
ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել. ՀԱՊԿ
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության դադարեցման մասին. ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից։
«ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի խոսքերն, ըստ ամենայնի, կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին չմասնակցելու մասին է»,- նշել են քարտուղարությունից։
Հիշեցնենք, որ France 24-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն, ըստ էության, սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։