23/02/2024 14:03
Ռուսաստանը Երևանից կպարզի ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունների իմաստը. Պեսկով
Ռուսական կողմը մտադիր է Երևանից պարզել ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին հայտարարությունների իմաստը. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայկական կողմն այս առնչությամբ պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել։ Մենք նկատի ունենք կապ հաստատել մեր գործընկերների հետ և պարզաբանել այդ հայտարարությունների իմաստը։ Շատ կարևոր է հասկանալ մանրամասները։ Եվ մենք հույս ունենք, որ մեր հայ ընկերները մեզ ամեն ինչ կբացատրեն»,- ասել է Պեսկովը՝ «Զվեզդա» հեռուստաալիքին։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։