23/02/2024 14:54
Արտյոմ Սմբատյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամաբ` Արտյոմ Սմբատյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:
Համապատասխան որոշումը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է փետրվարի 23-ին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին 2024 թվականի փետրվարի 27-ից ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ: