23/02/2024 09:45
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները պետք է հարգալից վերաբերմունք դրսևորեն. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Իսրայելի դեսպանին
ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին արված արտահայտությունները հայ ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասին։
Գարեգին Նժդեհի ծննդյան օրը մի խումբ անձինք ակցիա են անցկացրել նրա հուշարձանի առջև՝ նացիստական խորհրդանիշներ օգտագործելով: Դրանից հետո Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը (նստավայրը՝ Երուսաղեմ) X սոցցանցում գրել էր, որ «նացիստների հանցակից Գարեգին Նժդեհի փառաբանումն անընդունելի է», և որ «իշխանությունները պետք է ամուր դիրքորոշում որդեգրեն նեոնացիզմի և հակասեմականության ցանկացած ձևի դեմ»։ Իր գրառման մեջ նա նշել էր Հայաստանի ԱԳՆ-ի էջը X-ում։
Քանի որ հրապարակային մեկնաբանություն չեղավ, Sputnik Արմենիան հարցում ուղարկեց ԱԳՆ՝ խնդրելով մեկնաբանել Լիոնի հայտարարությունները։
Գերատեսչությունից հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետությունն անթույլատրելի է համարում անհանդուրժողականության, ազգային կամ կրոնական հիմքով ցանկացած գործողություն, ինչպես նաև վերջինիս որևէ շահարկում` լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով: