23/02/2024 14:56
Փաշինյանի հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, անհիմն են. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Բաքուն պատրաստվում է պատերազմի։
«Այն պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, չեն համապատասխանում միջազգային իրավունքի սկզբունքներին, առկա փաստերի ակնհայտ խեղաթյուրում են և նպատակ ունեն մոլորեցնելու միջազգային հանրությանը։
Հայկական կողմը, որը վերջին շրջանում իրականացնում է զանգվածային ռազմականացման քաղաքականություն, ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում արդեն շուրջ 5 ամիս»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։