23/02/2024 10:57
Կառավարության ծրագրի 2023թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը հավանության արժանացավ. այն կուղարկվի ԱԺ
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին։
Այն կներկայացվի Ազգային ժողով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց։ Ասաց՝ խոստացել էին, որ տարեկան 7 տոկոս տնտեսական աճ են ապահովելու, ինչը շատ հավակնոտ ցուցանիշ է։
«2023 թվականին մեզ հաջողվել է արձանագրել 8,7 տոկոս տնտեսական աճ»,- նշեց նա։
Երկրորդը բյուջետային ցուցանիշներն են. 2023 թվականին ապահովվել են 2 տրիլիոն 222 միլիարդ բյուջետային եկամուտներ։
Փաշինյանի խոսքով՝ ձեռք բերածով չպետք է բավարարվել, քանի որ Հայաստանում շարունակում է մնալ ստվերային տնտեսություն։