23/02/2024 20:32
Կիևում հաշվարկել են՝ Ուկրաինայի վերականգնումը 10 տարի կտևի, եթե անհրաժեշտ ֆինանսներ լինեն
Ուկրաինայի տարածքային ենթակառուցվածքների զարգացման նախարար Ալեքսանդր Կուբրակովն ասել է, որ երկրի վերականգնումը կարող է տևել 10 տարի՝ այն դեպքում, եթե հակամարտությունը հենց հիմա ավարտվի:
«Կարծում եմ՝ ամենալուրջ վնասը կարելի է վերականգնել 2-3 տարում, բայց ընդհանուր վերականգնման համար անհրաժեշտ կլինի 5-10 տարի»,- ասել է Կուբրակովը՝ DPA գործակալությանը տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ պաշտոնյան երկրի վերականգնումն իր նշած ժամկետում հնարավոր է համարել անհրաժեշտ ծավալի ֆինանսների առկայության դեպքում։
Ուկրաինացի պաշտոնյան հայտարարել է նաև, որ հակամարտության նյութական վնասը Ուկրաինան այս պահի դրությամբ գնահատում է 500 միլիարդ եվրո։