23/02/2024 17:51
Մատվիենկոն Պուտինին երեք զույգ ձեռնոց է նվիրել փետրվարի 23-ի առթիվ
Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձեռնոցներ է նվիրել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ։ Այդ մասին հայտնել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինը՝ Տելեգրամի իր ալիքում։
Նա հրապարակել է Ռուսաստանի նախագահին նվիրած 3 զույգ ձեռնոցների լուսանկարը։ Ձեռնոցները մոխրագույն են, սև և կանաչ՝ պաշտպանիչ շերտով։
«Դաշնային խորհրդի կանանց կողմից նման ձեռնոցներ, ինչպես նաև գուլպաներ և տաք հագուստի խմբաքանակ պարբերաբար ուղարկվում է հատուկ ռազմական գործողության գոտի։ Վլադիմիր Պուտինին նվիրած երկու ձեռնոցները ձեռքով են գործվել, իսկ զինվորական՝ կանաչ գույնի ձեռնոցը կարվել է ֆաբրիկայում, որը նույնպես կին է ղեկավարում»,- հայտնել է Զարուբինը։