23/02/2024 09:34
Ռուսաստանը կոչ էր անում տապալել Հայաստանի ընտրված, լեգիտիմ կառավարությունը. Փաշինյան
2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ և հոկտեմբերին Ռուսաստանի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել Հայաստանի ընտրված, լեգիտիմ կառավարությունը: Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում։
«Ռուսական հեռուստաալիքները վեց տարի շարունակ համակարգված, հետևողական և նպատակամղված հակաքարոզչություն են անում Հայաստանի ընտրված իշխանության և անձամբ իմ դեմ: Էլ ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում», - ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները «ինստիտուցիոնալ ավանդույթների» շրջանակում են: