23/02/2024 19:45
Դատարանը մերժել է արտերկիր մեկնելու թույլտվություն տալու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը․ Գագիկ Խաչատրյանը պետք է մեկներ անհրաժեշտ վիրահատության
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Միջնորդության քննությունը կայացել է այսօր՝ Գագիկ Խաչատրյանի բացակայության պայմաններում, քանի որ նա ի վիճակի չի եղել ներկա գտնվելու դատական նիստում և թեև դատախազն առարկում էր, միջնորդությունը քննվել է առանց Խաչատրյանի։
Դատարանը որոշել է մերժել միջնորդությունը։