24/02/2024 12:21
Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ Եռաբլուր այցելելն արգելելուց հետո․ վերակենդանացման բաժանմունքում է
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնում է, որ արցախյան 44-օրյա պետերազմում զոկված Մխիթար Գալեյանի հայրը տեղափոխվել է հիվանդանոց։
«Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ՝ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»։