24/02/2024 21:27
Անչափահասներ, հղիներ, էպիլեպտիկներ․ Է՞լ ում է հակացուցված դաջվածքը
Դաջվածքը մաշկի տակ ներկանյութերի ներարկմամբ պատկերների, նախշերի, խորհրդանշանների դրոշմումն է: Հատուկ ասեղի օգնությամբ 3 մմ խորությամբ մաշկի տակ է ներարկվում պիգմենտը, որը բավականին երկար մնում է այնտեղ: Դաջվածքների համար նախատեսված ներկերը կարող են վնասակար լինել, իսկ երբեմն էլ ալերգիաների առաջացման պատճառ դառնալ:
Մաշկաբանները զգուշացնում են՝ դաջվածքը հակացուցված է անչափահասներին, հղիներին և քրոնիկական հիվանդություններ ունեցողներին։
Խորհուրդ չի տրվում դաջվածք անել դաշտանային ցիլկի մեջ գտնվողներին, արյան մակարդելիության խնդիր ունեցողներին, մաշկային նորագոյացությունների և էպիլեպսիայի դեպքերում:
Դաջվածքը սխալ խնամելու հետևանքով կարող է մաշկի տակ վարակ անցնել:
Դաջվածք անելուն հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է հետևել մասնագետի ցուցումներին, հարկ եղած դեպքում դիմել մաշկաբանի: Քոր և այրոցի զգացողություն կարող է առաջանալ անգամ արևի ճառագայթներից:
Ուշադրություն դարձրեք, որ դաջվածք անելիս մասնագետը օգտագործի բոլորովին նոր պարագաներ՝ ասեղներ, ձեռնոցներ, ներկեր: Վարակը կարող է փոխանցվել նաև թանաքի միջոցով:
Սանիտարահիգիենիկ վատ պայմանները կարող են դառնալ մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ՝ հեպատիտ A, B, C, սնկային հիվանդությունների հարուցիչներ և այլն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ