24/02/2024 18:40
Հռոմի Պապի մոտ կրկին առողջական խնդիրներ են ի հայտ եկել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նստավայրում շաբաթ օրը նախատեսված ընդունելությունները չեղարկվել են՝ Պապի մոտ հարբուխի թեթև ախտանշանների առկայության պատճառով, հայտնել է Սուրբ Աթոռի քարտուղարությունը։
87-ամյա Հռոմի Պապը վերջերս բրոնխիտ էր տարել, բուժումն իրականացվել էր հակաբիոտիկներով, իսկ վերջին 2 տարվա ընթացքում էլ երկու անգամ վիրահատվել է՝ աղիքների հետ կապված խնդիրների պատճառով։
Հարցազրույցներից մեկում Հռոմի Պապն ասել էր, թե տարիքն իրեն զգացնել է տալիս, բայց խոստացել էր օգոստոսին այցելել Պապուա Նոր Գվինեա։ Հռոմի Պապին հրավիրել էին այցելել նաև իր ծննդավայր՝ Ագենտինա, որտեղ նա չի եղել 2013 թվականից։