24/02/2024 13:44
Այս իշխանություններն ուզում են թուլացնել եկեղեցին. Լևոն Քոչարյան (Տեսանյութ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի ակցիա է տեղի ունենում, որին մասնակցում եմ մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ։
«Այս քանի տարիներին տեսնում ենք, որ այն ոլորտները, որտեղ իշխանություններն ամբողջական իշխանություն չունեն, ազդեցություն չունեն, փորձում են քանդել։
Ինչն իրենց իշխանությանը խոչընդոտ կարող է հանդիսանալ, փորձում են քանդել և իրենց համար նպաստավոր, իշխանամետ մարդկանց այդ տեղերում ունենալ։ Նույնը եկեղեցին է», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը, ով նույնպես ակցիայի մասնակիցների թվում է։
«Եկեղեցին կառույց է, որը կարող է իրենց հակառակվել, կարող է խոսք ասել, ինչպես տեսանք Արցախի հետ կապված ուղերձներում։ Նրանք ուզում են թուլացնել եկեղեցին»,- ասաց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։