24/02/2024 12:26
Մեր տարածաշրջանը պայթյունավտանգ իրավիճակում է. Ջոնի Մելիքյան
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումը նորություն չէր, լրագրողների հետ զրույցում ասել է վրացագետ Ջոնի Մելիքյանը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ՀԱՊԿ-ի նիստերին չայցելելով և դեսպան չնշանակելով՝ դիրքորոշում ցույց է տալիս: Դեռևս ամենամեծ սպառնալիքը ես տեսնում եմ Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիայի փորձը, որը մեծ հավանականություն ունի և Ֆրանս-24-ի հետ հարցազրույցում դրա մասին ևս խոսվել է:
Շատ-շատ բան ուկրաինական պատերազմի սցենարներից է կախված, և, քիչ թե շատ, արդեն պարզեցնում է իրավիճակը, որ կա միտում, որ, ի վերջո, պետք է սառեցվի և Ամերիկայի ընտրություններից հետո որոշ գործընթաց պետք է սկսել, որը նաև իր ազդեցությունը կունենա մեր տարածաշրջանում: Բայց մինչև այդ տեսնենք՝ ինչ կլինի մեր տարածաշրջանում, որովհետև պայթունավտանգ իրավիճակում ենք»,- ասել է վրացագետը։