24/02/2024 20:50
Սրանց հորեղբայրը՝ Ալիևը, բողոքում էր՝ նավթը չունի այն զորությունը, ինչ հայկական սփյուռքը․ Եկան իշխանության, թիրախ դարձրին Սփյուռքը. Սերժ Սրապիոնյան (Տեսանյութ)
«Սփյուռքի և Հայաստանի կապի անհրաժեշտության, կարևորության մասին անգամ Խորհրդային միությունն էր հասկացել, որը Խորհրդային միությունից դուրս ցանկացած կառույցի հանդեպ ուներ կանխակալ վերաբերմունք՝ իբրև դիվերսիոն, թշնամական տարրի, բայց հենց Խորհրդային միության ժամանակ ստեղծվեց Սփյուռքի հետ մշակույթի կապերի կոմիտեն, որի հիմնական հանձնառությունը Սփյուռքի հայացքը դեպի Հայաստան ուղղելն էր: Այդ ժամանակից Սփյուռքն աստիճանաբար կապվեց Հայաստանի հետ»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է գրականագետ, դոցենտ Սերժ Սրապիոնյանը:
«Սրանց հորեղբայրը՝ Ալիևը, բողոքում էր՝ Ադրբեջանի նավթը չունի այն զորությունն, ինչ ունի հայկական սփյուռքը։ ՀՀ-ի բոլոր հաղթանակները թշնամին վերագրում էր հայկական սփյուռքի օգնությանը: Սփյուռքը վարկաբեկվեց այն պահից, երբ մամուլով սկսեցին տարածել շինծու խոսույթը, թե՝ Հայաստանի համար սփյուռքը վերածվել է «կթու կովի» և Հայաստանի պաշտոնյաները սփյուռքից «փողերը բերում, գրպանում են»: Այս էժան, բայց ազդեցիկ հնարքով սկսեցին Սփյուռքի պառակտումը։ Արդյունքն իրենց համար գոհացուցիչ չէր, բայց երբ եկան իշխանության, առաջին քայլը երկու կարևորագույն նախարարությունները փակելն էր՝ Մշակույթի և Սփյուռքի, որը վերջինը 10 տարում տիտանական աշխատանք էր արել Սփյուռքի բոլոր համայնքները իմի բերելու հարցում: Սրանք իշխանության գալով՝ հանձնակատար դրեցին մեկին, որը Սփյուռքը քայքայելու, սեփական գրպանը կարևորելու բացառիկ շնորհք ուներ և սկսեց սփյուռքյան համայնքներում սևերի-սպիկտակների բաժանման գործընթացը»:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում