24/02/2024 14:14
Այս իշխանության հեռանալուց հետո ով էլ գա, կաշկանդված չի լինելու պարտվածի բարդույթով, բանավոր խոստումներով. Դավիթ Անանյան (Տեսանյութ)
Այս իշխանության հեռանալուց հետո ցանկացածը, որ կաշկանդված չի լինի պարտվածի շապիկը հագնելու բարդույթով, շանսեր ունի մեզ առաջնորդելու դեպի լավ տեղ,168 TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը։
«Այս իշխանությունից հետո ով գա, կաշկանդված չի լինելու բանավոր խոստումներով: Չեմ ասում՝ իրենից հետո ով գա, շատ լավ է լինելու, իհարկե, բարդ է լինելու, բոլորս պետք է մտածենք՝ ինչպես պիտի հանենք մեզ այս վիճակից, բայց ակնհայտ է, որ այս իշխանությանը փոխարինողները պարտվածի բարդույթներով ծանրաբեռնված չեն լինելու: Բանավոր խարդավանքներով զիջումներ է արել, խոստումներ տվել, իր չլինելու պայմաններում ով էլ գա, իրենից հետո կաշկանդված չի լինելու այդ խոստումներով»: