2023 թվականին դատախազները 3 անգամ ավելի շատ գործ են ուղարկել դատարան

24/02/2024 11:00

2023 թվականին դատախազները 3 անգամ ավելի շատ գործ են ուղարկել դատարան


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 23-ին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզի դատախազություն՝ 2023 թվականի աշխատանքներն ամփոփելու նպատակով:

Քննարկմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության,  Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել 2023 թվականի ընթացքում Վայոց ձորի մարզի դատախազության կատարած աշխատանքները, որոնք վերաբերել են կոռուպցիոն և այլ հանցագործությունների քննությանը, դատարանում մեղադրանքի պաշտպանությանը, պետական (համայնքային) շահերի պաշտպանությանը, քաղաքացիների դիմումներին տրված ընթացքներին և այլն:

2023 թվականի ընթացքում Վայոց ձորի մարզում արձանագրվել է հանցագործության 420 դեպք` 2022 թվականի 422 դեպքի դիմաց: Նախորդ տարի մարզում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 94 դեպք (2022 թվականին՝ 137 դեպք), պետական իշխանության դեմ ուղղված հանցագործության 74 դեպք (2022 թվականին` 47 դեպք):

4.4%-ով նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը, 8.5%-ով աճել են հասարակական անվտանգության և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, 0.7%-ով՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները:

2023 թվականին արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 2 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 3 դեպքի դիմաց:

2022 թվականին արձանագրված բնակարանային գողության 15 դեպքի դիմաց՝ 2023 թվականին արձանագրվել է 5 դեպք. բացահայտումը՝ 40%։

2023 թվականին արձանագրվել են ընտրակաշառք տալու 1, վստահված գույքը իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հափշտակելու 1, փողերի լվացման 1, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու 10 դեպք:

2023 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 64 քրեական վարույթ՝ 67 անձի վերաբերյալ (2022 թվականին` 24 գործ (վարույթ)` 78 անձի վերաբերյալ):

2023 թվականի ընթացքում Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել և ավարտվել է 42 քրեական գործ՝ 46 անձի նկատմամբ: 2023 թվականին արդարացման դատավճիռ չի կայացվել:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության և կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտներում:

Մարզի դատախազության աշխատանքներն ամփոփելուց հետո, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում Արարատի կայազորի զինվորական դատախազության կատարած աշխատանքները:

Կայազորի զինվորական դատախազ Գևորգ Խալաթյանը հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում Արարատի կայազորի զինվորական դատախազության սպասարկման տարածքում և զորամասերում արձանագրվել է 253 դեպք՝ 2022 թվականի 592 դեպքի դիմաց: Արձանագրվել է նվազում 339 դեպքով կամ 57,2%-ով: 592 դեպքից 231-ը պարունակել է առերևույթ հանցագործության հատկանիշներ: 231 առերևույթ հանցագործություններից 128-ը եղել են զինվորական, իսկ 103-ը` այլ հանցագործություններ:

2023 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան ելքով 6 դեպք (2022 թվականին՝ 9), որոնց հետևանքով մահացել է 1 քաղաքացիական անձ և 5 զինծառայող (4-ը՝ ծառայության հետ կապված, 1-ը` ծառայության հետ չկապված դեպքերով)։

2023 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 145 քրեական վարույթ՝ 199 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 49 քրեական գործ (վարույթ)՝  60 անձի վերաբերյալ):

Գլխավոր  դատախազը ՀՀ զինվորական դատախազի, մարզի կայազորի դատախազի և ՊՆ ռազմական ոստիկանության գործընկերների հետ քննարկել է զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման, կարգապահության, բանակում հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու հետ կապված մի շարք հարցեր:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:31 Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներին․ Տիգրան Ավինյան Այսօր, 10:26 Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:23 Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգա Այսօր, 10:19 Վթար՝ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Այսօր, 10:12 Մի օր նշանակել է, մի օր էլ հանելու էր. Էդուարդ Շարմազանով Այսօր, 10:07 Աջափնյակի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը նշանակվել է ՀՀ ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն Այսօր, 10:05 Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել․ Պաշտոնական Այսօր, 09:56 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյան Այսօր, 09:39 Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:32 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել ( ArmLur.am) Այսօր, 08:19 Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է Վատիկան Այսօր, 08:09 Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել․ «Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չի ուզում ասել» Այսօր, 00:16 Բայդենը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միացել են ԱՄՆ-ին 17/11/2024 23:40 Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը վայր կդնե՞ն ԱԺ պատգամավորական մանդատները. Աղազարյանը չի հերքել տեղեկությունը 17/11/2024 23:27 Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին 17/11/2024 23:17 Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊԵԿ նախագահ. աղբյուր 17/11/2024 23:02 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից 17/11/2024 22:52 ՆԳ նախարարն ազատման դիմում է գրել, դիմում կներկայացնի նաև ՔԿ նախագահ (24News) 17/11/2024 22:40 Վարչապետի կարգադրությամբ ՏԿԵ նախարարին ու ՊԵԿ նախագահին շտապ կանչել են կառավարություն․ նրանք ազատման դիմումներ են գրել 17/11/2024 21:33 Արարատի մարզում հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել 17/11/2024 20:56 Տղաները կարողացան հանձնարարությունը կատարել, ամենաառաջին բանը, որ պահանջել էի՝ համբերությունն էր. Սուրեն Չախալյան 17/11/2024 20:15 Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում 17/11/2024 20:03 Հայաստանի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին 17/11/2024 18:29 Գրիգորի Լեպսը որոշել է ամուսնանալ 18-ամյա ուսանողուհու հետ 17/11/2024 18:18 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում 17/11/2024 16:08 Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին. Ալիև 17/11/2024 15:55 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 17/11/2024 15:07 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. հանդիսությունների սրահի մոտ բախվել են 6 մեքենա. կան վիրավորներ 17/11/2024 14:26 631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն 17/11/2024 14:14 «Ամենից վատ բանը», որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք. միջազգայնագետ 17/11/2024 13:14 Եղե՛ք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի՛ հանդուրժեք միջակությունը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ 17/11/2024 12:15 Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, Նիկոլը՝ ՀՀ վիլայեթացման սիմվոլը. Շարմազանով 17/11/2024 11:50 «Միսս Տիեզերք-2024» մրցույթի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյաերը 17/11/2024 11:40 Լիալուսնի պայմաններում վերելքներ հաղթահարելու շրջան է սկսված. Փաշինյանը՝ Ենոքավան իր հեծանվային զբոսանքից տեսանյութ է հրապարակել 17/11/2024 11:20 Արագածոտնի մարզում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է 17/11/2024 11:07 Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան 17/11/2024 10:52 ՀՀ-ի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար. Հաջիև 17/11/2024 10:17 Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման խոչընդոտը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը. Օսկանյան (Տեսանյութ) 17/11/2024 10:05 Լոռիում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի. կրակոցներ են հնչել, ուղեկցողներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց 17/11/2024 09:56 Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարանում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում 17/11/2024 09:49 «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Վրաստանը, Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը 16/11/2024 21:38 Անձավաբուժություն․ ո՞ր հիվանդությունների դեպքում է օգնում 16/11/2024 21:20 ԱՀԿ-ն հայտնում է կարմրուկի դեպքերի կտրուկ աճի մասին 16/11/2024 20:54 «Կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի»․ Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինային 16/11/2024 20:32 Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում հակառակորդների հետ․ Արմեն Աշոտյան 16/11/2024 20:13 Զելենսկին խոստովանել է՝ ռազմաճակատի արևելյան ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել 16/11/2024 19:47 Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել․ Սարգսյան 16/11/2024 19:26 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 16/11/2024 19:05 Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում․ Տուժած կա 16/11/2024 18:45 Փաշինյան- Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել 16/11/2024 18:19 Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակիցներ հաղթանակ են տարել 16/11/2024 17:56 Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում պարտվեց Սերբիային 16/11/2024 17:35 Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները հասնում են 33 000-ի․ ՌԴ ՊՆ 16/11/2024 17:05 Արարատ լեռը՝ հայոց հայրենիքի սիրտ, ազգային խորհրդանիշ ու հայկական ինքնության մաս 16/11/2024 16:53 «Հըզբոլլահ»-ը 35 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ 16/11/2024 16:33 «Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը»․ Քննչականը մանրամասներ է հայտնում Նազարբեկյան փողոցում գիշերը տեղի ունեցած սպանությունից 16/11/2024 16:19 Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 16/11/2024 16:01 Կոսովոյի հավաքականը Ռումինիայի հետ խաղում լքել է խաղադաշտը 16/11/2024 15:55 Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ) 16/11/2024 15:50 Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ 16/11/2024 15:42 Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր․ այսօրվա անելիքը՝ մի փամփուշտ, ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ (Տեսանյութ) 16/11/2024 15:20 «Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել»․ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակի առթիվ 16/11/2024 15:00 Սպանություն` բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ Լուսանկար 16/11/2024 14:56 Կարևոր է, որ պաշտպանի աշխատակազմին շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի վերանորոգումը․ ՄԻՊ 16/11/2024 14:42 Վանաձորում ձին ընկել է դիտահորը 16/11/2024 14:29 «Փաշինյանին թվում է, թե դեմքն էդպես են փրկում». Զուրաբյանը՝ վարչապետի սափրվելու մասին 16/11/2024 14:20 Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները 16/11/2024 14:14 Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել 16/11/2024 14:09 Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան 16/11/2024 13:53 ԱԱԾ ընդունելություն է հայտարել՝ հայ-իրանական պետական սահմանի անցակետում զինվորական ծառայության անցնելու համար (Տեսանյութ) 16/11/2024 13:38 Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան 16/11/2024 13:35 Խաչատուրյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը 16/11/2024 13:23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր 16/11/2024 13:08 31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին 16/11/2024 12:59 Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա 16/11/2024 12:52 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ) 16/11/2024 12:37 ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ) 16/11/2024 12:15 «Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին 16/11/2024 12:05 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար 16/11/2024 11:53 Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել 16/11/2024 11:35 Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը 16/11/2024 11:20 Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ) 16/11/2024 11:10 Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը 16/11/2024 10:56 Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան 16/11/2024 10:27 Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 16/11/2024 10:17 Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ 16/11/2024 10:11 Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը 16/11/2024 10:01 Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր 16/11/2024 09:39 Կեսօրից հետո սպասվում են տեղումներ 16/11/2024 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է 16/11/2024 09:22 «Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն 16/11/2024 09:21 «Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա 16/11/2024 09:18 «Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված 16/11/2024 09:16 «Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն 16/11/2024 09:14 «Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր 16/11/2024 09:11 «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել 16/11/2024 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի 16/11/2024 09:05 «Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը 16/11/2024 09:04 «Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ 16/11/2024 09:02 «Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն

Տվյալ բաժնի վերջին նյութերը