24/02/2024 19:06
Ֆրանսիայի դեսպանը Հայաստանը հետնաբակ չի համարում
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձագանքել է ամերիկյան Politico պարբերականի հրապարակմանը՝ Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիան Լըկորնյույի՝ ՀՀ կատարած այցի վերաբերյալ։ Հրապարակման մեջ նշված է․ «Ֆրանսիան իր դրոշն է բարձրացրել Ռուսաստանի հետնաբակում՝ Հայաստանի հետ զենքի գործարքների միջոցով»։
Դեկոտինյին այս կապակցությամբ գրառում է արել X-ի իր միկրոբլոգում․ «Հայաստանը ոչ մեկի հետնաբակը չէ, այլ բարեկամ ու ժողովրդավար երկիր, որի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ֆրանսիան պաշտպանում է»։