Չկա մի ավիաընկերություն, որ կարող է խուսափել ստուգումից. Նիկոլ Փաշինյան

24/02/2024 14:01

Չկա մի ավիաընկերություն, որ կարող է խուսափել ստուգումից. Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ քննարկելու կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և նրա տեղակալը վարչապետին զեկուցել են ոլորտում իրականացված աշխատանքների, կառուցվածքային և համակարգային խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարների մասին: Ներկայացվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հիմնական գործառույթների՝ կանոնակարգման, վկայագրման և վերահսկման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Հաշվետու ժամանակահատվածում հայկական շուկա մուտք է գործել 8 նոր ավիաընկերություն՝ ընդլայնելով օդային փոխադրումների աշխարհագրությունը: 2023-ին ՀՀ-ից կանոնավոր թռիչքներ են իրականացվել դեպի 23 պետության 49 քաղաք, իսկ դեպի Հայաստանի Հանրապետություն և ՀՀ-ից զբոսաշրջային սեզոնում թռիչքներ են իրականացրել 12 ավիաընկերություն՝ 13 ուղղություններով: Նախորդ տարվա ընթացքում ուղևորահոսքը կազմել է ռեկորդային 2022-ի համեմատ 46,7 տոկոսով ավելի` 5 մլն 425 հազար 76, որից 1 մլն 817 հազար 321-ը բաժին է ընկնում տեղական ավիաընկերություններին: Հայկական ավիաընկերությունների ուղևորափոխադրումների ծավալը ընդհանուր ավիափոխադրումների մեջ կազմել է 33,5 տոկոս` նախորդ տարվա 24 տոկոսի համեմատ:

Նշվել է, որ 2023 թվականին թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով իրականացվել է պետական վերահսկողության՝ ստուգումներ և ուսումնասիրություններ, թիվը կազմել է 200: Ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար տրամադրված սերտիֆիկատների, վկայականների և թույլտվությունների թիվը 2023-ին կազմել է 536:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նախորդ քննարկումների կարևոր թեմաներից մեկը տեղական ավիաընկերությունների անվտանգության ստանդարտները շարունակաբար բարձրացնելն է եղել:

«Հիմա ուզում եմ հասկանալ` նախորդ տարի այս ուղղությամբ ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել»,- նշել է վարչապետը:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը նշել է, որ դա մշտական աշխատանք է: «Այնպես չէ, որ մենք ժամանակ առ ժամանակ ենք անդրադառնում: Դա ամենօրյա մեր մշտական աշխատանքն է, և բոլոր ավիաընկերությունները գտնվում են վերահսկողության տակ: Ամեն մի ստորաբաժանում ունի աուդիտների իր գրաֆիկը, և յուրաքանչյուրն իր ուղղությամբ կատարում է ավիաընկերությունների վերահսկողությունը: Չկա մի ավիաընկերություն, որ կարող է խուսափել ստուգումից: Պայմանավորված է, որ դա պետք է լինի մշտական: Այնպես չէ, որ տարին մեկ անգամ կամ երկու անգամ աուդիտ լինի, դա բաժանված է փուլերի»:

Արձագանքելով` վարչապետը նշել է. «Ավիաընկերությունը մշտական վերահսկողության տակ է, որովհետև այսօր կարող ենք ստուգել նորմալ լինի, բայց երկու տարվա ընթացքում իր պարամետրերը կարող են նվազել»:

Նախորդ տարվա ընթացքում ավիացիայի ոլորտը համալրվել է շուրջ 500 նոր աշխատակցով:

Նշվել է, որ «Հայվեյզ» ՍՊ ընկերության կողմից Հայաստան է բերվել առաջին հայկական Բոինգ 737/400 բեռնատար օդանավը, և հայկական ավիացիոն շուկա է մուտք գործել գերմանական «Լյուֆթհանզա Կարգո» ավիաընկերությունը:

Անդրադառնալով բեռնատար օդանավի ներկրմանը` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ասացիք, որ բեռնատար օդանավ է ներկրվել: Մենք արդեն ունե՞նք, թե սա առաջին օդանավն է, որ պետք է գործի և արդեն թռիչք իրականացրել է, բեռ տեղափոխե՞լ է Հայաստանից»:

Միհրան Խաչատրյանը նշել է, որ օդանավը Հայաստանում է, մարտ ամսից սկսելու է բեռնափոխադրումները` ավիաընկերության օդանավ շահագործողի վկայական ստանալուց հետո:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ եթե 2022 թվականին յուրաքանչյուր չորրորդ ուղևորն էր հայկական ավիաընկերությունների միջոցով տեղափոխվում, ապա նախորդ տարի ամեն երրորդ ուղևորն է հայկական ավիաընկերությամբ տեղափոխվել: ««Հայվեյզ» ընկերության հետ կապված, կարծում եմ, սա էլ է ձեռքբերում, գտնվում ենք ավարտական փուլում: Կլինի հայկական առաջին ավիաընկերությունը, որը մասնագիտացված բեռնափոխադրող ընկերություն է: Մենք ունենք բավականին մեծ աճ նաև բեռնափոխադրումների ուղղությամբ և իհարկե, այդ ընկերությունը նաև պետության կարիքների համար է այլ ծառայություններ մատուցելու»,- նշել է նախարարը:

Հաջորդիվ զեկուցվել է, որ իրականացվել են մի շարք ծավալուն փոփոխություններ՝ Եվրոպական միության թռիչքային անվտանգության ցանկից դուրս գալու համար: Կոմիտեն համալրվել է որակավորված նոր տեսուչներով, կազմավորվել է 2 նոր մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, ներդրվել են աշխատավարձերի հաշվարկման նոր գործակիցներ: Կոմիտեի աշխատակիցների որակավորման բարձրացման նպատակով իրականացվել են շարունակական վերապատրաստումներ:

2023-ին իրականացվել են մի շարք քայլեր՝ ուղղված ընդհանուր ավիացիայի և փոքր ավիացիայի զարգացմանը, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումներին ուղղված քայլեր: Իրականացվել է ՀՀ օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում հաստատվել է ՀՀ-ում կառավարվող օդային տարածքից դուրս «G» դասի օդային տարածքում ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների կանոնների վերաբերյալ ձեռնարկը:

2023-ի օգոստոսին նախկին «Ստեփանավան» օդանավակայանի տարածքում կազմակերպվել է «Արմենիա Էյր Ֆեստ» ավիացիոն միջոցառումը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ավիացիայի ոլորտի կադրերի պատրաստմանն ու համալրմանը վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացումը և կադրերի պատրաստման հետ կապված պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17/10/2024 23:36 Միայն նորմալ, իրական օրակարգով բանակցությունների արդյունքում է հնարավոր որոշել նոյեմբերի 9-ի փաստաթղթից ՀՀ ստորագրությունը հետ կանչել-չկանչելու հարցը․ Կարեն Բեքարյան 17/10/2024 23:23 Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը բոլորիս փակուղի է տարել՝ ջախջախելով Արցախի սուբյեկտայնությունն ու բանակցային գործընթացը․ Կարեն Բեքարյան 17/10/2024 22:36 Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում 17/10/2024 22:22 Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 5 հայ բռնցքամարտիկներ անցել են եզրափակիչ փուլ 17/10/2024 22:00 Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի ունեցած քննարկմանը ներկայացվել են Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունն ու դրա հետևանքները 17/10/2024 21:33 Վրեժխնդիր լինելու նպատակով հետևել է համագյուղացուն, մտել տան բակ ու դանակով 10 անգամ հարվածել 17/10/2024 21:18 ՔՊ-ն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջադրել 17/10/2024 20:54 Սալմոնելոզ․ Ինչպե՞ս է փոխանցվում 17/10/2024 20:35 ՀՀ-ից ելքի համար տեղահանաված անձը պարտադիր պետք է ունենա վավեր ժամանակավոր պաշտպանության վկայական և վավեր անձնագիր․ ՆԳՆ 17/10/2024 20:16 Միրզոյանը պատրաստվում է Ստամբուլ մեկնել․ «3+3» հարթակի շրջանակում նաև երկկողմ հանդիպումներ կկայանան 17/10/2024 19:59 Հայաստանի և Արցախի համար պայքարն անբաժանելի է ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների կենսագրությունից, և ակնկալել, որ նրանք կմոռանան իրենց կյանքի գործը, առնվազն անբարո է․ Արմեն Աշոտյան 17/10/2024 19:37 Ողբերգական ելքով վթար Աջափնյակ Գ1 թաղամասում․ մեքենաներից մեկը նաև խանութի պատին է հարվածել, վարորդը տեղում մահացել է 17/10/2024 19:20 Սենթ Լուիսում ընթացող ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում են նաև հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը 17/10/2024 19:05 Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթել է մրցակցին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ 17/10/2024 18:51 Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայոց ձոր, հանդիպել բռնի տեղահանումից հետո այնտեղ բնակություն հաստատած արցախցիների հետ 17/10/2024 18:36 «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ կհստակեցվի 30 մանկավարժական կրեդիտով ուսուցիչ աշխատելու ընթացակարգը․ ԿԳՄՍՆ 17/10/2024 18:22 Փարաքարի 2 փողոցներ, Էջմիածնից Փարաքար տանող և Էջմիածնի Մաշտոցի փողոցից հրապարակ տանող ճանապարհները փակ են լինելու․ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշար են անցկացնելու 17/10/2024 18:09 ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ տուժածների մեջ 2 տարեկան երեխա կա 17/10/2024 17:56 «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են օնլայն տիրույթում իշխանությանը քննադատող խոսքի համար․ Freedom House 17/10/2024 17:40 Մեծամորում և Ակնալիճ գյուղի Մաշտոցի փողոցում 10 ժամ ջուր չի լինի 17/10/2024 17:27 Ողջ աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն քրիստոնեական միության և համերաշխության, ինչպես նաև հանուն Հայաստանի և հայրենազրկված արցախահայերի 17/10/2024 17:13 Հակակոռուպցիոն կոմիտեն ՔՊ-ական պաշտոնյաների կոռուպցիան չի տեսնում․ Սարգսյան 17/10/2024 16:59 Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականության հարցի հետ կապված դիմումը ՍԴ-ն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով․ Փաստաբան 17/10/2024 16:43 Հայաստանին անհրաժեշտ է հասնել իշխանափոխության և վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը․ Արտակ Զաքարյան 17/10/2024 16:29 Երևանում ծառը կոտրվել և ընկել Է կայանված մեքենաների վրա 17/10/2024 16:16 Արմեն Գրիգորյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը հնարավորինս արագ կնքել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը 17/10/2024 16:08 Ճամբարակում մշակութային կենտրոն կստեղծվի 17/10/2024 16:00 Թուրքական կողմը մանրամասներ է հրապարակել Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ 17/10/2024 15:53 Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել Ալեն Սիմոնյանի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների համար. Պարզաբանում 17/10/2024 15:49 Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել 17/10/2024 15:41 2025 թ.-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը 17/10/2024 15:38 Սահմանադրական կարգը պահպանելու համար պետք է ապստամբել, մահապարտների ջոկատներ կազմել և քշել իրենց. Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ) 17/10/2024 15:25 Երբ Ջերմուկի վրա հարձակում էր, ռուսները փախան. բա իհարկե Իրանի սահմանից էլ դուրս կգան. Գագիկ Մելքոնյան (News.am) 17/10/2024 15:08 ԵՄ անդամ 14 երկրի դեսպաններ այցելել են Լոռու մարզ 17/10/2024 14:57 Լիլիթ Դաշտոյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն 17/10/2024 14:51 Ղազախստանում հանդես է եկել Համազգային թատրոնը, ցուցադրվել են հայկական ֆիլմեր 17/10/2024 14:40 Կարող է շատերին տարօրինակ թվալ՝ Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018 կամ 2019 թվականներին. Վարչապետ 17/10/2024 14:38 Ալեք Մանուկյան փողոցում մշտադալար թփեր են տնկվում. Քաղաքապետարան 17/10/2024 14:22 «Ռոսպոտրեբնադզորը» զանգվածաբար շրջանառությունից հանում է ՀՀ-ում գրանցված կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումները 17/10/2024 14:10 Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի և դասակի հրամանատարները պարեկի նկատմամբ առերևույթ կատարված հանցագործության վերաբերյալ հաղորդում չեն ներկայացրել 17/10/2024 13:59 Օտարերկրացին թմրանյութ էր «տեղադրում». քրեական հետախույզների բացահայտումը (Տեսանյութ) 17/10/2024 13:52 Դիմում եմ ձե՛զ, ՔՊ խմբակցության անդամնե՛ր, չեմ բացառում, որ սա կարող է լինել ձեր վերջին հնարավորությունը, դադա՛ր տվեք, ներողությո՛ւն խնդրեք. Սրբազան (Տեսանյութ) 17/10/2024 13:45 ԱՄՆ-ն կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին 17/10/2024 13:42 Ֆիզիկայի ուսուցչին առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է. պետք է աջակցենք, որպեսզի մեր դպրոցներում բոլոր նմանատիպ խնդիրները բացահայտվեն. Անդրեասյան 17/10/2024 13:34 ՀՀ տարածքից որևէ մաս որևէ այլ պետության չի հանձնվում ու չի հանձնվել. վստահ եմ՝ օկուպացված տարածքներից հակառակորդը դուրս է գալու. Գեղարքունիքի մարզպետ (Տեսանյութ) 17/10/2024 13:31 Անահիտ Ավանեսյանը մտավախություն չունի, որ նախարարների դեմ սկսված արշավը կհասնի իրեն 17/10/2024 13:29 Իմ բարեկամների մեջ հանցագործներ չկան. Գեղարքունիքի մարզպետն՝ Արգիշտի Քյարամյանին զանգելու մասին 17/10/2024 13:22 «Լիցենզավորման ոլորտում գնում ենք խստացման». Նախարարը՝ «Արթկոսմեդ»-ում պացիենտի մահվան դեպքի մասին (Տեսանյութ) 17/10/2024 13:14 Սոթքի հանքի որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքում. Գեղարքունիքի մարզպետ 17/10/2024 13:08 Ինչու ճամփորդել հենց դեպի Հայաստան․ ՀՀ-ն ներկայացվել է իտալացիներին 17/10/2024 12:50 Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես․ ՆԳՆ 17/10/2024 12:34 «ՄԱՆ» բեռնատարի 49-ամյա վարորդը մահացել է 17/10/2024 12:26 ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու պետական տուրքի չափերը կբարձրանան՝ դառնալով 50 և 150 հազար դրամ 17/10/2024 12:23 Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես 17/10/2024 12:17 Ինչ ես եմ առաջարկում, կառավարությունը մերժում է. նույն ձևով կարող են ասել՝ եկեք Սեպտեմբերի 21-ը չանենք. Գեղամ Նազարյան 17/10/2024 12:13 Այսքան տարի չենք նկատել, որ 1000 դրամ կարող ես տալ ու դիմել ՀՀ քաղաքացիության համար. այստեղ խորը պրոբլեմներ կան. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 17/10/2024 12:00 Մարդիկ ինքնախոստովանություն արեցին՝ հանցագործության բացահայտում, ընդ որում՝ երկու կողմից. Բագրատ Սրբազանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին (Տեսանյութ) 17/10/2024 11:51 Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիր կա. Նիկոլ Փաշինյան 17/10/2024 11:43 ՀՀ բնակչության առաջնային խնդիրն է՝ ո՞նց անի, որ տղան չգնա բանակ. ՀՀ-ում բնակվող մարդն այս երկրում ապագա տեսնո՞ւմ է, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 17/10/2024 11:40 LIVE. Խորհրդարանական լսումներ «Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» թեմայով 17/10/2024 11:25 Աշխատանքային իրավիճակ է. Սանոսյանը՝ ԱԺ սկանդալի մասին 17/10/2024 11:14 ՀՖՖ-ն արձագանքել է Բերեզովսկու՝ գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրերին 17/10/2024 11:11 Կառավարությունը մերժեց Գեղամ Նազարյանին. սեպտեմբերի 27-ը չի սահմանվի բոլոր ժամանակներում ՀՀ պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր 17/10/2024 11:05 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների որոշակի խմբի համար դիմումները կրկին ընդունվում են 17/10/2024 11:01 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ FrancoFest24-ում 17/10/2024 10:55 Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մարզերում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով 17/10/2024 10:51 Էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտան սպառվել է․ ՊԵԿ 17/10/2024 10:50 Գորիսում ջուրը «կկտրեն» 17/10/2024 10:46 Գեղարքունիքում գայլերը մտել են գյուղ և հոշոտել գյուղացու 100-ից ավելի մայրացու ոչխարներին 17/10/2024 10:40 Բացահայտվել է Իսակովի պողոտայում դանակահարության դեպքը 17/10/2024 10:37 Արմեն Գրիգորյանը Գերմանիայի Դաշնային ոստիկանության նախագահի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության հնարավորությունները 17/10/2024 10:34 Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված և պղծված 17/10/2024 10:29 Արցախցիների վերադարձի պահանջի բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է առաջին հերթին Հայաստանի անվտանգության համար. Վարդան Օսկանյան 17/10/2024 10:24 Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա 17/10/2024 10:21 «Փաստ»․ Հայաստանից՝ միակը. ինչի՞ համար է հայկական ընկերությունն ընդգրկվել հեղինակավոր վարկանիշային աղյուսակում 17/10/2024 10:17 Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը ՀՀ դեսպանին պարգևատրել է Պաշտպանության ազգային մեդալով 17/10/2024 10:08 34-ամյա տղամարդը Եղվարդի «Գնացքի գծերի մոտ նեֆտո բազա»-ից այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 17/10/2024 10:00 «Ժողովուրդ». Ոչ մի կոռուպցիոներ պատժված չի, թալանը ժողովրդին չի վերադարձվել 17/10/2024 09:58 «Հրապարակ». Կրկին հիմնադրամ է ստեղծվում, որին բյուջեից հատկացումներ կարվեն 17/10/2024 09:57 «Փաստ». Կհստակեցվեն պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները 17/10/2024 09:54 «Ժողովուրդ». Նախկին պետավտոտեսուչ Արմեն Խաչատրյանը չունի իրավաբանի բարձրագույն կրթություն, որպեսզի դառնա նախարար 17/10/2024 09:48 «Հրապարակ». ՔՊ-ում վստահ են, որ Քյարամյանի օրերը հաշված են 17/10/2024 09:43 «Ժողովուրդ». «Սրբազան շարժման» անդամները պատրաստվում են նոր հավաքի 17/10/2024 09:40 «Հրապարակ». Փաշինյանը գործի է դրել ընտրություններից առաջ ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները 17/10/2024 09:38 «Փաստ». Ադրբեջանի նպատակը հստակ է՝ Հարավային Կովկասում վերացնել հայկական գործոնը 17/10/2024 09:37 «Ժողովուրդ». Ինչու Անդրանիկ Քոչարյանն իր մտերիմ ընկերոջը՝ ՊՆ ռազմական ոստիկանապետին, չէր հրավիրել լսումներին 17/10/2024 09:35 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումները ՔՊ-ում «ռազբորկաների» առիթ են դարձել 17/10/2024 09:32 «Փաստ». Ինչպիսի՞ն կլինի TOON EXPO-ի գլխավոր առաջարկը. Gyurjyan Cascade-ը փակագծեր չի բացում 16/10/2024 22:49 Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. Ինչպես է արտահայտվում 16/10/2024 22:33 Իսրայելի դատարկ սպառնալիքները մեզ չեն կարող անհանգստացնել․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ 16/10/2024 22:16 Սրբազան պայքարը հունիսի 12-ից հետո փոխեց իր մարտավարությունը ու հստակ քայլերով գնում է առաջ․ Նաիրա Կարապետյան (Տեսանյութ) 16/10/2024 21:57 Թմրանյութ օգտագործած 7-8 ոստիկան է դիմել ինձ, մեկը` կին. Նարկոլոգ («Սպուտնիկ Արմենիա») 16/10/2024 21:35 Հովիկ Աղազարյանը պետք է երաշխավորի, որ ապագայում թույլ չի տա անհարգալից վերաբերմունք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ․ Լրագրողական կազմակերպություններ 16/10/2024 21:17 Դիլիջանի անտառներում քաղաքացիներ են մոլորվել 16/10/2024 21:00 «Երևանն ամբողջությամբ թաթախված է կոռուպցիայի մեջ, քաղաքի բյուջեն ուղղակի մսխում են». Մեսրոպ Մանուկյան 16/10/2024 20:40 Ուկրաինայում պատերազմը շուտով կավարտվի․ Սլովակիայի վարչապետ 16/10/2024 20:20 «Միայն թե Նիկոլ Փաշինյանին բան չպատահի, մնացածն անկարևոր են»․ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով զարգացումները 16/10/2024 20:00 Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ վիրավորների վիճակը ծանր է 16/10/2024 19:40 OGP-ն կասեցրել է Վրաստանի անդամակցությունը 16/10/2024 19:20 Նշագեղձերի հեռացում․ Ի՞նչ է պետք իմանալ